Ալեսանդրա Ամբրոսիոն օրիգինալ լողազգեստով ցույց է տվել կազմվածքը

20:43   19 հուլիսի, 2019

38-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն շարունակում է երկրպագուների հետ կիսվել հունական կղզում հանգստի լուսանկարներով։

Մոդելը ցույց է տվել նոր, ոճային լողազգեստը, որն ընդգծել է նրա սպորտային կազմվածքը, հատկապես, հարթ որովայնը։ Բնական լուսավորությունն իդեալական է նկարահանման համար։ Մոդելի մաշկը գեղեցիկ արեւայրուքով է եւ գայթակղիչ տեսք ունի։ Մոդելը կերպարն ամբողջացրել է բազմաթիվ աքսեսուրաներով՝ վզնոցներ, թեւնոցներ, լայնեզր գլխարկ եւ ակնոց։

Victoria's Secret-ը լքելուց հետո Ալեսանդրա Ամբրոսին որոշել է մոդելյեր դառնալ։ Նա թողարկել է լողազգեստների իր հավաքածուն ընկերուհու եւ կրստեր քրոջ հետ։ Մոդելը հաճախ է երկրպագուներին ուրախացնում ոճային կերպարներով։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE