«Իմ Ալեքսանդր». Շողեր Թովմասյանի ջերմ լուսանկարը

19:45   19 հուլիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում նա լուսանկար է տեղադրել որդու հետ, որն օրեր առաջ նշել է ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ Ալեքսանդր»,- մեկնաբանություններում գրել է նա։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է. նա սպիտակ, խորը դեկոլտեով հագուստ է ընտրել, որը զարդարված է սեւ գոտիով։ Կերպարն ամբողջացնում են ցածրակրունկ կոշիկներն ու վառ շպարը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Շողեր Թովմասյանը սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սպիտակ սպորտային կոշիկները, վարդագույն պայուսակը եւ խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր եւ թեւնոցներ։



© NEWS.am STYLE