Գայթակղիչ, բայց ոչ գռեհիկ. Քայլի Ջենները՝ վինտաժային, վառ կերպարում

19:17   19 հուլիսի, 2019

Միլիարդատեր եւ պարզապես գեղեցկուհի Քայլի Ջենները որոշել է խաղալ գույների հետ եւ հանրությանը ներկայանալ Versace-ի վինտաժային զգեստով։

Նա Instagram-ում լուսանկարներ է տեղադրել, որոնցում նախշերով զարդարված հագուստ է կրում՝ տոպ եւ կիպ տաբատ։ Նա որոշել է կոստյումը համադրել ոսկեգույն բարձրակրունկների եւ նույն երանգի պայուսակի ու բազմաթիվ փայլուն աքսեսուարներ հետ... Մատնահարդարումն ու ոտնահարդարումն արված են դեղին երանգով, իսկ սանրվածքը նա ընտրել է 30-40-ականների ոճով, ինչը վերջնականապես հիացրել է երկրպագուներին։

Կոմբինեզոնով, որն ընդգծում է նրա կազմվածքը, 21-ամյա Քայլի առավել քան գայթակղիչ տեսք ունի, բայց ոչ գռեհիկ։ Միայն թե մեր համեստ կարծիքով՝ դեղին գույնի լաքը չափազանց է։ Թեեւ, նա ավելի լավ գիտի... ԱՄՆ-ի նորաձեւության միտումները լրջորեն տարբերվում են նրանից, ինչի սովոր է մեր աչքը։ Այնպես որ, եթե Քայլին ասել է դեղին, նշանակում է դեղին ու վերջ։

Աղբյուրը՝ Daily Mail, Instagram



© NEWS.am STYLE