FaceApp-ի արդյունքներն անձամբ Պուտինի՞ն են հարկավոր. Մարգարիտա Սիմոնյանը կատակել է արեւմուտքի խելացնորության վերաբերյալ

16:01   19 հուլիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հետաքրքիր հրապարակում է արել FaceApp հայտնի ծրագրի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ դրանում ներբեռնելով լուսանկարը՝ հնարավոր է տեսնել՝ ինչպիսի տեսք կունենաք 20, 30 տարի անց։

Մարգարիտա Սիմոնյանը տեղադրել է հայտնի հրատարակության հրապարակման սքրինշոթն ու այն ուղեկցել հետեւյալ հեգնական տեքստով. «Հիմա աշխարհում ամենանորաձեւ հավելվածում՝ FaceApp-ում, ռուսական հետք են հայտնաբերել։ Չեմ կատակում։ Բրիտանացի փորձագետները եւ նվազագույնը ամերիկյան մի քաղաքական գործիչ հայտարարել են, որ մինչ դուք ներբեռնում եք կնճիռներով ու սպիտակ մազերով ձեր սելֆիները, հեղինակները ձեր մուս լուսանկարներն ու տվյալները, ընդհուպ հարեւանի շան ԴՆԹ-ն հասցնում են պետական անվտանգության կոմիտե ու անձամբ Պուտինին։ Իսկ նրանք դա անում են այն պատճառով, որ ռուս մշակողներ են։ Ես ավարտեցի»...

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նկատենք, որ Սիմոնյանն Instagram-ում հազվադեպ է կիսվում նույնիսկ քաղաքականությանն առնչվող թեմաներով։ Վերջին հրապարակումը, հավանաբար, բացառություն է։

Ի դեպ, օրերս նա RT-ի աշխատակիցներն կոչ էր արել դուրս գալ Լեդի Գագայի Instagram-ից եւ վերջապես վերադառնալ աշխատանքին. ինչպես հայտնի է, այս օրերին ռուսական ամբողշջ հանրությունն «ապրում է» երգչուհու էջում, որն օրերս տեղափոխվել է Բրեդլի Քուփերի բնակարան։ Իրինա Շեյքի երկրպագուները չեն կարողանում ներել դա, նրան բաժանող են անվանել եւ սկսել են օր ու գիշեր պրովոկացիայի ենթարկել։



© NEWS.am STYLE