Բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքը

17:13   19 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպսում է առաջնեկի ծնունդին, նոր ֆոտոշարք ունի։

Instagram-յան էջում երգչուհին կիսվել է նոր լուսանկարներով։ Կադրերում ապագա մայրիկը վարդագույն շրջազգեստ է կրում։ Սիլվա Հակոբյանը նախապատվություն է տվել շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Ու թեեւ երգչուհին կարճ ժամանակ է, ինչ հրապարակել է լուսանկարները, նրա էջը լի է դրական մեկնաբանություններով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին լուսանկար էր տեղադրել մայրիկի հետ։ «Մեր կյանքի ամենաանփոխարինելի մարդիկ մեր ծնողներն են»,- հրապարակումը մակագրել էր Սիլվա Հակոբյանը։

Լուսանկարները՝ @seducationphotoroom 



© NEWS.am STYLE