«Իմոնք». Հայկոն ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել

21:39   19 հուլիսի, 2019

Սիրված երգիչ Հայկոն կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Երաժիշտն Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է կնոջ՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի եւ որդու՝ Արմանի հետ։ Լուսանկարն արվել է մեքենայում։ «Իմոնք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Հայկոն։ Նա նաեւ մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «լավագույն ընտանիքը», «սիրում եմ ձեզ», «Երեւան 2019»։

Ավելի վաղ Անհիտ Սիոմոնյանը լուսանկար էր տեղադրել Հայկոյի հետ։ Կադրն արվել էր ելույթի ընթացքում։ Հայկոն դասական կոստյում էր ընտրել եւ սպիտակ վերնաշապիկ, իսկ Անահիտ Սիմոնյանը սպիտակ զգեստ էր կրում։ Մեկնաբանություններում Անահիտ Սիմոնյանը սրտիկի տեսքով սմայիկ էր օգտագործել, իսկ օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։ «Լավագույն զույգը», «Ամենասիրուն զույգը»,- գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE