23:46 19 հուլիսի, 2019Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ամառային, լողափնյա լուսանկարով։

Անահիտ Կիրակոսյանն Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է ամառային կերպարում։ Նա կրում է զոլավոր կոմբինիզոն, կանգնած է լողափին։ Մեղմ շպարով է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անահիտը պատկերված էր որդու հետ։ «Մայրություն... Աստծո կողմից կնոջը տրված ամենամեծ պարգեւը… շնորհակալ եմ Տիրոջը՝ 4-րդ անգամ այդ բերկրանքը պարգեւելու համար...»,- լուսանկարը ջերմ մեկնաբանել էր դերասանուհին։