«Ծանր լյուքս», Բիշկեկ, Բուզովա․ երգչուհին բիկնիով արեւայրուք է ընդունել

10:11   20 հուլիսի, 2019

33-ամյա երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան մեկնել է Բիշկեկ։ «Դոմ 2» նախագծի հաղորդավարուհին բողոքել է մոսկովյան անձրեւային եղանակից։

Երգչուհին որոշել է ուրախացնել Ղրղզստանում ապրող իր երկրպագուներին։ Բուզովան ելույթ ունենալու տեղի բացօթյա հաստատություններից մեկում։

Ինչպես նշում է Բուզովան, նրա օրգանիզմը դժվարությամբ է հարմարվում իր ծանրաբեռնված աշխատանքային գրֆիկին։ «Այսօր ողջ օրը մնացել եմ համարում, վիճակս՝ «քայքայված»։ Գիշերային չվերթներ, ժամային գոտու տարբերություն, մշտական աշխատանք։ Որքան էլ այն ուրախությամբ կատարեմ միեւնույն է ուժասպառ է անում․․․ Միայն երեկոյան եմ դուրս եկել պատշգամբ, որպեսզի էջումս մի քիչ ամառ ավելացնեմ։ Այլապես Մոսկվայում դեռ չսկսված այն ավարտվել է», - պատմել է Բուզովան։

Աստղն իր Instagram-ում հրապարակած կադրերում կերպարանք է ընդունել իր համրից բացվող պատշգամբում։ Կադրերում աստղը կրում է զոլավոր բիկինի։ Լուսանկարեներից մեկում նա ծնկների վրա նստած է աթոռին, մյուսում՝ տեսախցիկին կանգնել է մեջքով։ Նա հավաստտիացրել է, որ իր երգերն է լսում։

««Ծանր լյուքս» Բիշկեկի պատշգամբում։ Ականջակալներում հնչում է իմ նոր ստեղծագործությունը», - կադրերին կից գրել է Բուզովան։



© NEWS.am STYLE