Глюк’oZa-յի ամուսինը դավաճանել է, իսկ նա կենտրոնացել է արտաքինի վրա

11:14   20 հուլիսի, 2019

Երգչուհին Глюк’oZa-յի անձնական կյանքի շուրջ պտտվում են անհանգստացնող լուրեր։ Համացանցի օգտատերերը պնդում են, որ երգչուհու եւ գործարար Ալեքսանդր Չիստյակովի 13 տարվա ամուսնական կյանքում ճեղքվածք է առաջացել։  Այս ամենն այն պատճառով, որ գործարարը սկսել է հետաքրքրվել երիտասարդ գեղեցկուհիներով։

Ականատեսները պնդում են, որ Глюк’oZa-յի ամուսնուն նկատել են մոդելային արտաքինով սեւահեր աղջկա ընկերակցությամբ, որն ամենայն հավանականությամբ էսկորտ ծառայություններ է մատուցում։ Նրանք հիանալի ժամանակ են անցկացրել Նոր Ռիգա ռեստորանում։ Երգչուհին հավանաբար տեղյակ է ամուսնու արկածներից, ինչի պատճառով էլ սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել։

Ինչպես գրում է «Только никому…» Telegram-ալիքը, 33-ամյա Նատալյա Չիստյակովա-Իոնովան սկսել է վախենալ ծերանալուց, ինչպես նաեւ լուսանկարներում ոչ իդեալական երեւալուց։ Արդյունքում արտիստուհին «իր հետ ամենուր տանում է իր լուսանկարչին եւ լուսանկարները միայն իրենն է թողնում հրապարակել»։ «Մի խոսքով անցնող երիտասարդության պատճառով մի քիչ խելքը գցել է», - հեգնում են համացանցում։

Նա անվանափոխել է նաեւ Instagram-ի իր անձնական էջը՝ Նատալյա Չիստյակովա-Իոնովայից դարձել է Глюк’oZa, ինչպես նաեւ դադարել է ամուսնու հետ լուսանկարներ հրապարակել։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE