«Ոչ մի լայք»․ Ալեք Բոլդուինի դուստրը մերկ լուսանկարով զայրացրել է հորը (ֆոտո)

14:35   20 հուլիսի, 2019

61-ամյա Ալեք Բոլդուինը քննադատել է 23-ամյա դստերը՝ Այրլենդ Բոլդուինին, իր թոփլես լուսանկարի համար։ Հոր զայրույթին միացել են նաեւ մոդելի եղբայրն ու հորեղբայրը՝ 56-ամյա Բիլլի Բոլդուինը։

Աստղային ծնողներ Քիմ Բեյսինջերի եւ Ալեք Բոլդուինի ժառանգը սադրիչ լուսանկարով մեծ սկանդալ է բարձրացրել։ Իր Instagram-ում Այրլենդը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել Նյու Յորքի SIXTY Hotel-ի պատշգամբում։ Հագուստից նա կրում է միայն բիկինի։ Հայտնի դերասանի դուստրը բարձրակրունկներով է, իսկ ձեռքերում առկա է սպիտակ սրբիչ։

«Իմ հետեւյքը այսքան սպիտակ չէ։ Պարզապես լույսն է այդպիսին։ Չնայած․․․ ոչ, ամեն դեպքում սպիտակ է», - կադրին կից կատակել է Այրլենդը։

Լուսանկարը տեսել է նաեւ Ալեք Բոլդուինը։ Նա շոկի է ենթարկվել դստեր հրապարակումից եւ դրան կից ոչ դրական մեկնաբանություն է թողել։ Զայրացած դերասանը գրել է․ «Կներես, սակայն էս ինչեր ես քեզ թույլ տալիս»։

Նրա հետ համաձայնել է նրա հարազատ եղբայրը․ «Շատ դժվար է լայք դնել այս լուսանկարին։ Ահավոր է», - արտահայտվել է նա։



© NEWS.am STYLE