«Աստվածուհի»․ Քենդալ Ջենները ներկայացել է ամբողջովին մերկ

11:44   20 հուլիսի, 2019

23-ամյա մոդել Քենդալ Ջեններն առաջին անգամը չէ, որ համագործակցում է հայտնի ֆեյշն-լուսանկարիչներ Մերթ Ալասի եւ Մարկուս Պիգոտի հետ։ Հայտնի դուետի եւ մոդելի միջեւ ձեւավորվել են ընկերական եւ վստահություն ներշնչող հարաբերություններ։ Նրանց հետ Քենդալը պատրաստ է ցանկացած նկարահանման։ Վերջին՝ սեւ-սպիտակ ֆոտոշարքում Քիմ Քարդաշյանի քույրը հայտնի դուետին կերպարանք է ընդունել  ամբողջովին մերկ։

Նկարահանումից երկու լուսանկար իր Instagram-ում հրապարակել է լուսանկարիչ Մերթ Ալասը։

«Մեզ հետ չես կարող նստել», - ամբողջ հասակով կանգնած կադրին կից գրել է Մերթը, ապա ավելացրել՝ #Աստվածուհի հեշթեգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քենդալին ավելի շատ քննադատել էին նրա համար, որ նա սխալ էր օգտագործել կոսմոտիկ միջոցը, որը գովազդել է։ «Աստված եմ, ինչպե՞ս է այդքան արագ արել դա։ Իմ դեպքում պրոցեսը տեւում է նվազագույնը 20 րոպե»,- գրել է հետեւորդներից մեկն այն բանից հետո, երբ մոդելը «լվացվել է» 10 վայրկյանի ընթացքում։

 

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE