«Քեզ գիտես ինչքան եմ սիրում ու ցանկանում եմ լուրջ համակարգային, ինչու չէ նաև սահմանադրական փոփոխություններ»․ Միշոյի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձին

13:44   20 հուլիսի, 2019

Ռեփեր Միշոն բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա հաճախ է կնոջ հետ կադրեր հրապարակում՝ ցուցադրելով իրենց առօրյան, շրջագայությունները, ժամանցը։

Միշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանը։ Հրապարակմանը կից ռեփերն օրիգինալ շնորհավորանք է հղել կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Էսօր նշանածիս ծնունդնա։

Քեզ գիտես իչքան եմ սիրում ու ցանկանում եմ լուրջ համակարգային, ինչու չէ նաև սահմանադրական փոփոխություններ», - գրել է Միշոն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան եւ Ջեններ քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հաղորդավարուհին կիսվել էր լուսանկարների շարքով, որոնք արվել էին երեկույթի ընթացքում։ Դրանց շարքում էին նաեւ համատեղ կադրերն ամուսնու՝ Միշոյի եւ Քրիս Ջենների հետ։



© NEWS.am STYLE