Պապարացիները Բրեդլի Քուփերին դստեր հետ «բռնացրել են» Նյու Յորքում

17:07   20 հուլիսի, 2019

44-ամյա դերասան Բրեդլի Քուփերն ու 33-ամյա սուպերմոդել Իրինա Շեյքն իրենց 2-ամյա դստեր հանդեպ հավասար իրավունքներ են ստացել։ Աստղերը համաձայնել են իրավաբանական եւ ֆիզիկական համատեղ խնամակալության։ Սակայն Լեայի բնակությունը տվյալ ժամանակաշրջանում կախված է լինելու ծնողների զբաղվածությունից եւ աշխատանքային գրաֆիկից։  Նախկին զույգի շրջապատից աղբյուրն էլ հայտնել է, որ Քուփերն ու Շեյքը բանավոր համաձայնություն են կնքել։ Դստեր դաստիարակման հարցն այնքան պարզ է, որ նրանց գրավոր գրանցելու կարիք չեն զգում։

Այս պահին փոքրիկը գտնվում է հայրիկի հետ։

Դերասանը հայտնվել է Նյու Յորքի պապարացիների տեսախցիկների առջեւ, երբ դստեր հետ քայլելիս է եղել։ Նրա ձեռքին եղել է պայուսակ եւ ճամպրուկ։ Բրեդլին ընտրել է casual ոճ, իսկ փոքրիկը՝ վառ երանգի հագոսւտ։ Լեան նստած է եղել հայրիկի ձեռքերին։

Իրինա Շեյքը հանդես է եկել նոր, սադրիչ ֆոտոշաքով։ Սուպերմոդելը զարդարել է իսպանական Vogue-ի շապիկը, ինչի մասին հայտնել է նաեւ իր Instagram-ում։

«Նստիր, թուլացիր եւ նայիր շապիկը», - իր միկրոբլոգում հրապարակումը մեկնաբանել է Շեյքը։

Աղբյուրը՝  HarpersBazaar



© NEWS.am STYLE