Ուլտրակարճ կիսատաբատ, վերնաշապիկ․ Անատի Սաքանյանի լողափնյա լուսանկարը

19:19   20 հուլիսի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Լողափնյա կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ուլտրակարճ ջինսե կիսատաբատ,ամառային վերնաշապիկ։ Շիկահեր դերասանուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Անատի Սաքանյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր ուլտրակարճ, ջինսե կիսատաբատ,ամառային սեւ վերնաշապիկ։ 



© NEWS.am STYLE