Իրինա Այվազյանը՝ առանց դիմահարդարման

23:33   20 հուլիսի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը, ով սերիալում մարմնավորում է Անուշիկի կերպարը, Instagram-ում բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առանց շպարի։ Դերասանուհին կրում է ամառային վերնաշապիկ։ Կադրին կից նա գրառում չի կատարել։

«Շատ երազկոտ եմ, բայց երազանքներով չեմ ապրում: Դրա համար ամեն տարի մտքումս պահում եմ անպայման իրականացնել նպատակներս: Այս տարի էլ նույնն եմ պահել, եւ այնքան ժամանակ նույնը կլինի, մինչեւ զգամ, որ ամեն ինչ արդեն այնպես է, ինչպես ես եմ ուզում», - ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE