Միշել Օբաման համաշխարհային վարկանիշային ցուցակում առաջ է անցել Ջոլիից

11:28   21 հուլիսի, 2019

55-ամյա ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման կանանց համաշխարհային վարկանիշային ցուցակում, որոնցով հիանում են ողջ աշխարհով, առաջին հորիզոնականում է հայնտվել։ 44-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնվել է այց ցուցակի երրորդ տեղում։

Երկրորդը՝ Օփրա Ուինփրին է, չորրորդը՝ Մեծ Բրիտանիայի թագուհին։ Լավագույնների հնգյակը եզրափկում է Էմմա Ուոթսոնը։

Այս ցուցակը կազմվում է քվեարկության արդյունքում, որում 41 երկրից մասնակցել է 42 հազար մարդ։ Հետաքննությունն անցկացրել է բրիտանական միջազգային համացանցային ընկերությունը՝ YouGov-ը։ Այն զբաղվում է սոց հարցումներով։ Հատկանշական է, որ անցած տարի հենց այս վարկանիշային ցուցակը գլխավորում էր Անջելինա Ջոլին։

Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգը՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, պաշտոնապես ամուսնալուծվել են այս տարվա գարնանը՝ երկու տարվա դատական վեճից հետո։

Ջոլին ու Փիթը հոգնել են մշտական դատական քաշքշուքից եւ որոշել արագացնել ամուսնալուծությունը, սակայն նրանք դեռ բազմաթիվ անգամներ կհանդիպեն դատարանում, քանի որ այդպես էլ համաձայնության չեն եկել  որոշ ֆինանսական եւ երեխաների խնամակալության հետ կապված որոշ հարցերի շուրջ։



© NEWS.am STYLE