Լողազգեստ, սլացիկ մարմին․ Աննա Խիլկեւիչի արեւայրուքն Իսպանիայից

14:29   21 հուլիսի, 2019

32-ամյա դերասանուհի Աննա Խիլկեւիչն ամուսնու՝ Արթուր Վոլկովի հետ իր հանգիստն է վայելում Իսպանիայում։ Ամուսինները դուստրերին թողել են տատիկների մոտ եւ մեկնել են հանգստի երկուսով։

Սիրահարները հանգստանում են Պալմա դե Մայորկայում։ «Ունիվեր» հեռուստասերիալի աստղը երկրպագուներին պատմել է, թե ինչպես են անցնում օրերը։

Աննան իր Instagram-ում սեւ լողազգեստով կադր է հրապարակել, իսկ կերպարն ամբողջացրել է երկար վերնաշապիկը։ «Ահա, արդեն վայրում ենք եւ արդեն արեւայրուքով։ Այժմ չգիտեմ, թե ինչ անեմ։ Գնամ բար կամ մարզասրահ», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Խիլկեւիչի երկրպագուները հիացել են դերասանուհու լողափնյա կերպարով։ «Չես ասի, որ երկու երեխայի մայր է», «Գեղեցկուհի», «Կազմվածքը հիանալի է»։



© NEWS.am STYLE