Սկանդալային Ալյոնա Վոդոնաեւան բիկինիով զվարճանում է լողավազանում

12:24   21 հուլիսի, 2019

37-ամյա հաղորդավարուհի, «Դոմ 2» նախագծի նախկին մասնակից Ալյոնա Վոդոնաեւան հանգստանում է Ամերիկայում։ Գտնվելով Լոս Անջելեսում նա երկրպագուների եւ օգտատերերի հետ պարբերաբար կիսվում է իր ճամփորդության մասին պատմող լուսանկարներով։

Իր Instagram-ում ինստադիվան լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում լողավազանում վայելում է արեւոտ ու շոգ եղանակը։

Համարձակ բիկինին ընդգծել է Ալյոնայի կազմվածքը։

«Հետույքի լուսանկարը հրապարակելիս կարեւորը ոչ մի լուրջ բան չգրելն է։ Այդ իսկ պատճառով ես կլռեմ։ Իսկ դուք մինչ այդ պատմեք, թե ինչպես են ձեր գործերը, աշխարհի որ կետեւմ եք գտնվում այժմ», - հումորային գրառմամբ սկանդալային հաղորդավարուհին դիմել է հետեւորդներին։



© NEWS.am STYLE