«Ամոթս կորցրել եմ»․ Վերա Բրեժնեւան մինի բիկինիով պարծեցել է անթերի մարմնով

10:17   21 հուլիսի, 2019

Երգչուհի Վերա Բրեժնեւան իր 37 տարեկան հասակում կարող է հանգիստ հպարտանալ իր հիանալի կազմվածքով։ Բրեժնեւան հետեւում է իրեն, անգամ հագստի ժամանակ զբաղվում է սպորտով։ Այդ իսկ պատճառով աստղի մինի բիկինիով լուսանկարները, որտեղ նա ցուցադրում է մարզված որովայնը, սլացիկ ոտքերը, հասարակության կողմից մեծ արձագանքի ու հիացմունքի են արժանանում։

Ամռան սկզբին Վերա Բրեժնեւան ընտանիքի հետ մեկնել էր Իտալիս։ Մինչեւ հիմա նա կիսվում է կադրերով, որոնք արվել են հենց այդ ժամանակ։

Հերթական լուսանկարը, որը նա հրապարակել է իր Instagram-ում նույնպես արված է վերահիշյալ ճամփորդության ժամանակ։ Կադրում երգչուհին կրում է սեւ երանգի մինի բիկինի։ Նա սյան վրա գայթակղիչ կերպարանք է ընդունել։

«Ամոթը կորել է, ջերմաստիճանը բարձրացել է։ Վաղն ավելի մոտ է․․․», - հրապարակմանը կից մեջբերել է Ֆիլիպ Կիրկորովի երգերից մեկից մի հատված։

Սեքս սիմվոլ համարվող երգչուհու կրքոտ լուսանկարը ոգեշնչել է նաեւ հետեւորդ-երկրպագուներին, որոնք իրենց հերթին գրել են․ «Կազմվածքը բոմբ է», «Կարելի է անվերջ հիանալ», «Ինչպես նայում ես միեւնույն է գեղեցկուհի ես»։



© NEWS.am STYLE