«Կյանքը սկզբից մինչև վերջ փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է»․ Նազենի Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում

11:52   21 հուլիսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային կերպարում։ Կադրերում հաղորդավարուհին կրում է սեւ երանգի երկարափեշ զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ 

«Ես սովորել եմ նայել ճաղերից այն կողմ ))) բոլորս էլ ունենք «ճաղեր», կարևորը դրանցից դուրս մտածելն ու արարելն է: Երբեմն վախենում ես փոփոխությունից, երբեմն «ճաղերի արանքում» մնալուց..., բայց դե կյանքը սկզբից մինչև վերջ փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է»։



© NEWS.am STYLE