Սիրուշոն ելույթ կունենա Լայմա Վայկուլեի Ռանդեվու փառատոնի փակմանը․ նոր լուսանկար՝ Յուրմալայից

13:31   21 հուլիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում Յուրմալայից նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Սիրուշոն կրում է կապույտ վերնաշապիկ, կարմիր կիսաշրջազգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Հրապարակմանը կից արված գրառումից պարզ է դառնում, որ սիրված երգչուհին ելույթ է ունենալու Յուրամալայում անկացվող Լայմա Վայկուլեի «Ռանդեվու» փառատոնի փակման արարողությանը։

Կարին կից Սիրուշոն գրել է․ «Այս պահին Լատվիայում ենք, Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»:

Ավելի վաղ Սիրուշոն գտնվում էր Մոնրեալում, որտեղից պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում։ 

Ոճային լուսանկարներին կից սիրված երգչուհին կատարել էր հետեւյալ  գրառումները․ «Հայկական դպրոց կա Մոնրեալում», «Մոնրեալում բնակվում է շուրջ 40.000 Հայ»։



© NEWS.am STYLE