Մարգարիտա Սիմոնյանի ամենաիդեալական տղամարդիկ

11:12   22 հուլիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում հայտնել է՝ ով է ամենաիդեալական տղամարդն իր համար։ Իհարկե ամուսնուց՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանից հետո։

«Կստեղծեմ իդեալական տղամարդկանց իմ վարկանիշը։ Առաջին տեղում կլինի Տիգրանը, իսկ երկրորդն այսօր բաժին կընկնի Լուկա Պարմիտանոյին։ Երբ տղամարդը գեղեցիկ է, հումարի զգացում ունի, իտալացի եւ տիեզերագնաց, նա գրեթե Տիգրան է»,- Պարմիտանոյի մասնակցությամբ տեսանյութին կից գրել է Մարգարիտան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նկատենք, որ ամուսինների միջեւ հարաբերությունները սրտառուչ են եւ հարգալից։ Ամեն դեպքում, հաղորդումների ընթացքում, որոնցում զույգը միասին է հայտնվում, զգացվում է, որ ընտանիքում, ուր սպասում են երրորդ երեխայի ծնունդին, խաղաղություն ու սեր է տիրում։ Վերջերս Մարգարիտա Սիմոնյանն իր միկրոբլոգում զվարճալի լուսանկար էր տեղադրել. կադրում էին RT-ի հղի խմբագիրն ու Տիգրան Քեոսայանը, որը կարծես կնոջը թույլ չէր տալիս դուրս գալ տանից։ «Տանը նիստիր, ասացի»,- կարծես զայրանում էր ամուսինը։



© NEWS.am STYLE