Metallica-ն կատարել է Վիկտոր Ցոյի երգն ու «պայթեցրել» ստադիոնը Մոսկվայում (վիդեո)

10:09   22 հուլիսի, 2019

Ամերիկյան կուլտային Metallica խումբը համերգով հանդես է եկել Մոսկվայում, եւ այդ երեկոն ռուսները կհիշեն ընդմիշտ։ Բասիստ Ռոբ Տրուխիլիոն բոլորի համար անպասելի կերպով սկսել է կատարել Վիկտոր Ցոյի «Группа крови» կուլտային երգը։ Դահլիճն անսպասելիությունից նախ քարացել է, ապա սկսել երգել նրա հետ։

Ելույթի ավարտին մեծ էկրանին հայտնվել է Ցոյի լուսանկարը։ Յուրօրինակ պահի տեսագրությունը YouTube-ում հրապարակել են համերգին ներկա գտնվածները։

«Группа крови»  երգը ներառված էր նույնանուն ալբոմի մեջ, որը «Կինո» -ն ներկայացրել է 1988թ.-ին։ Այն առաջին անգամ կատարվել է 1987թ.-ի հունիսի 3-ին լենինգրադյան ռոք ակումբի հինգերորդ փառատոնին։

Հիշեցնենք՝ Metallica-ն սովորություն է դարձրել արտասահմանյան իր համերգների ընթացքում տեղական խմբերից որեւէ մեկի ինչ-որ երգ կատարել։ Նույն շրջագայության շրջանակներում ամերիկացիները Բեռլինում ներկայացրել են Rammstein խմբի «Engel» երգի իրենց տարբերակը։ Հիշեցնենք՝ այն եւս շուտով հանդես կգա Ռուսաստանում։

Լուսանկարները՝ ТАСС/Гавриил Григоров



© NEWS.am STYLE