Լեդի Գագան միջոցառման է մասնացել Թբիլիսիի քաղաքապետի կնոջ ապրանքանիշի զգեստով ու հղիության մասին լուրեր առաջ բերել

13:13   22 հուլիսի, 2019

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան, որի անունը հիմա հնչում է ամենուր Բրեդլի Քուփերի ու Իրինա Շեյքի սկանդալային բաժանման պատճառով, Արեւմտյան Հոլիվուդում երեկույթի է մասնակցել։ Երգչուհին միջոցառման համար ընտրել է վրացական Anouki ապրանքանիշի սեւ, կիպ կաշվե զգեստը, հայտնում է Daily Mail-ը։

Слухи: поклонники считают, что Леди Гага беременна от Брэдли Купера фото № 1

Anouki-ի արտասովոր զգեստն առաջին անգամ ցուցադրվել է Թբիլիսիում աշուն-ձմեռ 2019 նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Այն պատրաստված է արհեստական կաշվից, միակ ուսափոկը զարդարված է քարերով։ Կերպարն ամբողջացրել են նաեւ Pleaser-ի սեւ երկարաճիտ կոշիկները, զուգագուլպան եւ Oscar de la Renta-ի սեւ վերարկուն, որը զարդարված է սեւ փետուրներով. այն երգչուհին բռնել էր ձեռքին։ Զգեստն առայժմ հանված չէ ազատ վաճառքի։

Слухи: поклонники считают, что Леди Гага беременна от Брэдли Купера фото № 2

Չէր կարող ուշադրության չարժանանալ ակնհայտորեն կլորացած որովայնը։ Երիկրպագուներին նաեւ թվացել է, որ երգչուհին հյուծված տեսք է ունեցել։ Նրանք այն նախ փորձել են պայմանավորել հնարավոր տոքսիկոզով կամ հնարավոր է՝ Գագան ամբողջ գիշեր թարգմանել է ռուսների մեկնաբանություններն իր հրապարակմանը։

Слухи: поклонники считают, что Леди Гага беременна от Брэдли Купера фото № 5

Anouki ապրանքանիշը պատկանում է Անուկա Արեշիձեին՝ նախկին ֆուտբոլիստ, Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար եւ առաջին փոխվարչապետ, Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեի կինը։

Леди Гага в платье грузинского дизайнера Anouki в ресторане в Лос-Анджелесе

Լուսանկարները՝ Legion-media, Backgrid



© NEWS.am STYLE