Արմինկան՝ նուրբ դիմահարդարմամբ

11:43   22 հուլիսի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկանացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է սեւ վերնազգեստի հետ։ Արմինկան նուրբ շպար է ընտրել. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Ասում եք՝ ինչու եք այդքան պասիվ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում հմայիչ մայրիկը վագրային պրինտով շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ պիջակը, նույն երանգի ցածրակրունկ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Արեւոտ տրամադրություն բոլորիդ»,- կադրին կից գրել էր նա։



© NEWS.am STYLE