Յուլյա Կովալչուկը խոստովանել է՝ ինչը կարող է կործանել իր ու Ալեքսեյ Չումակովի ամուսնությունը

14:11   22 հուլիսի, 2019

Ռուս երգչուհի Յուլյա Կովալչուկը խոստովանել է, որ իր ու ամուսնու՝ Ալեքսեյ Չումակովի հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, եւ գոյություն ունեն հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել իրենց ամուսնալուծությանը։

Юлия Ковальчук призналась, как смогла избежать развода с Алексеем Чумаковым

Արտիստը պատմել է, որ իրենք չեն կարողանում միասին չափից շատ ժամանակ անցկացնել։ Նրանցից յուրաքանչյուրի համար կարեւոր է առանձնանալու հնարավորությունը, հակառակ դեպքում չեն կարողանա խուսափել սկանդալներից։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ՝ «Срочно выйду замуж» ֆիլմի նիկարահանումների ընթացքում, նրանք գրիմի համար առանձնին սենյակներ են պահանջել, քանի որ անձնական տարածքի կարիք ունեն։

«Եթե չեք ցանկանում, որ մենք ամուսնալուծվենք, մեզ առանձին տեղավորեք»,- նիարահանող խմբի անդամներին դիմել է Յուլյան։ Այս մասին նա պատմել է «Антенна Телесемь»-ի հետ զրույցում։

Երգչուհին կարծում է, որ նույնիսկ սիրելի մարդու հետ օրվա ընթացքում 24 ժամ գտվելն անհավանական բարդ է։ Առանձնանալն ու անձնական տարածությունը զույգին օգնում է պահպանել ամուսնությունը։ Աստղերն ամուսնացած են 2014թ.-ից։ Գրեթե երկու տարի առաջ լույս աշխարհ է եկել Յուլյա Կովալչուկի եւ Ալեքսեյ Չումակովի երկար սպասված երեխան՝ դուստրը՝ Ամելիան։



© NEWS.am STYLE