Մերկ, բայց ծածկված ուսերով. Ալեսանդրա Ամբրոսիոն լուսանկարվել է «Vogue»-ի համար

20:17   22 հուլիսի, 2019

Հայտնի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն առանց հագուստի լուսանկարվել է հունական «Vogue» ամսագրի համար։ Գեղեցկուհին նոր, սեքսուալ լուսանկարներով կիսվել է Instagram-ի իր էջում։ Հնարավոր է, որ բրազիլացի թոփ-մոդելը լուսանկարները տեղադրել է՝ ափին պառկած. դրանից մի քանի ժամ առաջ նա կիսվում էր ծովի ափին արված լուսանկարներով, որոնցում լողազգեստ էր կրում։

Կադրերից մեկում սուպերմոդելը բաց գույնի կոստյում է կրում մերկ մարմնին։ Հագուստը ցուցադրում է մերկ կրծքի մի մասը։

Երկրորդ լուսանկարն ավելի անկեղծ է ստացվել. մոդելն ուսերին վերարկու է գցել եւ խաչել ոտքերը՝ այդ կերպ փակելով մարմնի ինտիմ հատվածները, սակայն մասամբ մերկացնելով կուրծքը։

Алессандра Амбросіо

Հետաքրքիր է, որ ամսագրի շապիկին հայտնվելու համար Ալեսանդրա Ամբրոսիոն ստիպված է ղել ոչ միայն մերկանալ, այլեւ փոխել իմիջը։ Նա լուսանկարիչների առաջ հայտնվել է ավելի մուգ եւ կարճ մազերով։



© NEWS.am STYLE