Վառ պայուսակ եւ աքսեսուարներ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարերը

13:43   22 հուլիսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Լուսանկարները հրապարակվել են Արփինե Հովհաննիսյանի Facebook-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը դեղին տաբատ է ընտրել, որը համադրել է շագանակագույն վերնաշապիկի հետ։ Նա նախապատվություն է տվել վառ աքսեսուարների՝ պայուսակ, զվնոց, ժամացույց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը կիսվել էր լուսանկարով, որն արվել էր Կալիֆոռնիայում։ Նա դեղին զգեստ էր կրում, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE