Ամուսնալուծությունը սարերի ետեւո՞ւմ չէ. Գլյուկոզան հանել է ամուսնական մատանին

19:14   22 հուլիսի, 2019

33-ամյա Նատալյա Իոնովան եւ 46-ամյա Ալեքսանդր Չիստյակովն ամուսնացած են արդեն 13 տարի։ Զույգն օրինակելի էր համարվում, սակայն երկրպագուներն այժմ կասկածում են, որ երգչուհու ընտանիքում ամեն ինչ հարթ չէ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ արտիստի ամուսինը՝ Ալեքսանդր Չիստյակովն, իբրեւ այլ սիրավեպ ունի։ Այժմ արդեն ուշադիր երկրպագուները նկատել են, որ երգչուհին այլեւս չի կրում ամուսնական մատանի։

Александр Чистяков и Наталья Ионова

Վերջին լուսանկարներում, որոնցով կիսվել է Նատալյան, նրա աջ ձեռքին բացակայում է զարդը, որն ամուսինը նվիրել է հարսանիքին։ Հայտնի է, որ մայիսի սկզբին ամուսիններն ընկերների հետ հանգստացել են Իսպանիայում։ Այդ ուղեւորության ընթացքում մատանին իր տեղում էր, սակայն դրանից կարճ ժամանակ անց այն «անհետացել է» երգչուհու ձեռքից։ Թեեւ հնարավոր է արտիստն այն հանել է հյուրախաղերի ընթացքում չկորցնելու նպատակով։ Այս հարցերն առայժմ պատասխան չունեն. երգչուհին ոչինչ չի մեկնաբանում։

Наталья Ионова сняла обручальное кольцо

Հիշեցնենք՝ երգչուհին գործարար Ալեքսանդր Չիստյակովի հետ ամուսնացել է 2006թ.-ին։ Ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել երկու դուստրերը. այժմ Լիդիան 12 տարեկան է, Վերան՝ ութ։ Չորս տարի առաջ զույգն արդեն իսկ ճգնաժամ է ապրել հարաբերություններում, սակայն նրանց հաջողվել էր պահպանել ամուսնութունը։ Ավելի ուշ աստղը խոստովանել է, որ այդքան երկար ժամանակահատվածում սերը պահպանելը բոլորովին հեշտ չէ։



© NEWS.am STYLE