Բոլորովին խելագարվել է. Ալեքսեյ Պանինը դստերը ծխե՞լ է սովորեցնում

17:11   22 հուլիսի, 2019

Իր արտասովոր քայլերով հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը Instagram-ում 11-ամյա դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում աղջկան ձեռքին ծխախոտ է։ Դերասանին լրջորեն քննադատել են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алексей Панин (@alexey_panin_official)

Հոլովակում աղջիկը շապիկ է կրում, որի վրա առկա է  «Жмурки» գրությունը (ֆիլմ, որում Պանինը կատարել է գլխավոր դերերից մեկը), նրա ձեռքին ծխախոտ է։ Դերասանը փակել է հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը եւ հետեւորդներին խնդրել է տեսահոլովակի առնչությամբ իրենց կարծիքն արտահայտել նախորդի մեկնաբանություններում։ Նա տեղադրել էր Նիկոլայ Երկրորդի լուսանկարը դստեր հետ, որում վերջինս ծխում է։  

Похожее изображение

«Տիրիր ի հեճուկս թշնամիներիդ։ Ծխախոտի օգտագործում Նիկոլայ Երկրորդի ընտանիքում։ Նիկոլայ Երկրորդը դստեր հետ ծխախոտ են ծխում երկար մուշտուկով։ Բոլորին բարիք եմ մաղթում»,- նշել է արտիստը։

Հետեւորդներն անմիջապես սկսել են քննադատել Պանինին։ Նրանք նշել են, որ այդ ժամանակներում քիչ բան գիտեին ծխախոտի վնասի մասին։ Մյուսները նկատել են, որ Պանինը պրովոկացիայի է ենթարկում հետեւորդներին։ «Ինչո՞ւ է հարկավոր փչացնել երեխային»,- հարց է հնչեցնում օգտատերերից մեկը։ Առավել հնարամիտները հիշեցրել են, որ կան կայսրերի մասնակցությամբ այլ լուսանկարներ, օրինակ, որում Իվան Գրոզնին սպանում է որդուն։

Պանինը հայտնի է իր տարօրինակ քայլերով։ Նա մասնակցել է էրոտիկ ֆոտոշարքերի, թաքնվել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից, ռեստորաններում սպասք կոտրել եւ խոստովանել բիսեքսուալությունը։



© NEWS.am STYLE