«Միշտ գեղեցիկ ու հմայիչ». Էմմիի վառ կերպարը

14:47   22 հուլիսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է գունավոր վերնազգեստի հետ։ Էմմին նախապատվություն է տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Նա պարզ սանրվածք է ընտրել, սակայն լուսանկարը չի մեկնաբանել։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Էմմին, նրանցից մեկը գրել է. «Միշտ գեղեցիկ ու հմայիչ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էմմին վառ գույնի հագուստ էր կրում եւ պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Սոցիալական ցանցում տեղադրված կադրի մեկնաբանություններում երգչուհին օգտագործել էր «Սեւան» հեշթեգը։



© NEWS.am STYLE