«Ընկերուհիներին չի կարելի մոտ թողնել ամուսնուն». ինչու էր Աննա Խիլկեւիչը հայ ամուսնուն կասկածում դավաճանությունների մեջ

18:42   22 հուլիսի, 2019

«Универ»-ի աստղ Աննա Խիլկեւիչը խոստովանել է, որ ընտանեկան կյանքում ամեն բան շատ հարթ չի եղել. անցյալում են ե՛ւ խանդը, ե՛ւ երեխաների դաստիարակության դժվարությունները։

Աննան եւ նրա ամուսինը՝ գործարար Արթուր Մարտիրոսյանը, միասին են 2013թ.-ից։ Երջանիկ ամուսնությունը, որի ընթացքում լույս աշխարհ են եկել երկու երեխաներ, ոչ միշտ է անամպ եղել։ «Վստահությունն ու հարգանքն այն սյուներն են, որոնց վրա հիմնվում է ամուր միությունը։ Թեեւ պատահում է, որ ինչ-որ տհաճ երազից հետո ես դեռ կես օր նեղացած եմ լինում ամուսնուցս»,- Instagram-յան իր էջում գրել է արտիստը։

Նրա խոսքով՝ իրենից երեք տարի է պահանջվել՝ ամուսնուն վստահել սովորելու համար։ Դերասանուհին երիտասարդ տարիքից ապրել է այն կարծրատիպով, որ բոլոր տղամարդիկ դավաճանում են իրենց երկրորդ կեսերին։ Արդյունքում, սկսելով հարաբերություններ կառուցել Արթուրի հետ, Աննան ապագա ամուսնուն մեծ զգուշավորությամբ ու կասկածներով է վերաբերվել։ Խիլկեւիչը հատկապես վախեցել է, որ սիրելին իրեն կդավաճանի լավագույն ընկերուհու հետ։ Դա զույգի հաճախակի վեճերի առարկա է դարձել։

«Խանդ... դա թույլ տեղն է։ Ինչ-որ ժամանակ կար։ Մանուկ հասակում ինձ սովորեցրել են, որ չի կարելի վստահել տղամարդկանց։ Ընկերուհիներին չի կարելի ամուսնուն մոտ թողնել։ Ամենուր խաբեւություն են ու վտանգներ։ Եվ հարաբերություններում դժվար է ապրել այսպիսի մտքերով ու կարծրատիպերով։ Դա բազմաթիվ անհարմարություններ եւ վեճերի համար առիթ է դարձել։ Եվ ինձանից առողջ հարաբերությունների գրեթե երեք տարի է պահանջվել, որպեսզի ես թուլանամ ու սկսեմ վստահել։ Ինքդ քեզ, քո մտքերն ու սիրելիի  մտադրությունները հասկանալու համար։ Դա երկուսի աշխատանք էր, միայն իմ ցանկությունն, իհարկե, բավարար չէր լինի։ Երբ երբ այդ պահը եկավ, ես կարողացա ամբողջ կրծքով շնչել։ Ես նույնիսկ կասեի, որ մենք երկուսով սկսեցինք անել դա»,- նշել է դերասանուհին։



© NEWS.am STYLE