Ռուբեն Դիշդիշյանի ստուդիայի ֆիլմերն ու սերիալները «ТЭФИ»-ին ներկայացված են 23 անվանակարգում

15:32   22 հուլիսի, 2019

Ռուբեն Դիշդիշյանը՝ Ռուսաստանում հայտնի կինոպրոդյուսեր, կինոյի ու հեռուստատեսության ոլորտում առաջատար ընկերություններ «Централ Партнершип» եւ «Марс Медиа»-ի հիմնադիր, հայտնել է, որ իր ստուդիայի արտադրանքը ներկայացված է հեղինակավոր «ТЭФИ» մրցանակաբաշխությանը միանգամից 23 անվանակարգում։

«Անհավանական է, բայց մեր ֆիլմերն ու սերիալները ներկայացված են ТЭФИ մրցանակաբաշխության 23 տարբեր անվանակարգերում»,- Facebook-յան էջում գրել է Դիշդիշյանը։

«Հեռուստատեսային ֆիլմի, սերիալի ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Ալեքսեյ Սիդորովը («Т-34»), Ալեքսեյ Նուժնին («Громкая связь»), Կիրիլ Պլետնյովը («Жги!»), Ելենա Նիկոլաեւան («Ланцет»), Նիկոլայ Խոմերիկին («Тайны города Эн»), Ալյոնա Զվանցովան («Норвег»), Կարեն Օգանեսյանը («Медное солнце»)։

Հեռուտատեսային ֆիլմերի ու սերիալիների շարքում են «Громкая связь»,  «Т-34», «Жги!», «Ланцет», «Норвег», «Тайны города Эн», «Медное солнце», «Северное сияние», «Синичка».

«Հեռուստատեսային ֆիլմի, սերիալի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Ալեքսանդր Պետրովը («Т-34»), Պավել Տրուբիները («Ланцет»), Եվգենի Միրոնովը («Норвег), Վլադիմիր Մաշկովը («Медное солнце»)։

«Հեռուստատեսային ֆիլմի, սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում են Վիկտորյա Իսակովան, Ինգա Օբոլդինան («Жги!»)։

Ռուբեն Դիշդիշյանը ներկայացված է «Տարվա հեռուստատեսային պրոդյուսեր» անվանակարգում։



© NEWS.am STYLE