Լայմա Վայկուլեն անակնկալ է մատուցել Սիրուշոյին Յուրմալայում փառատոնի փորձի ընթացքում

16:11   22 հուլիսի, 2019

Հայ հայտնի երգչուհի Սիրուշոն հատուկ հրավերով մասնակցություն է ունեցել Լայմա Վայկուլեի «Ռանդեվու 2019» փառատոնի փակման արարարողությանը Յուրմալայում։ Այդ մասին երգչուհին հայտնել է Instagram-յան էջում։

«Այս պահին Լատվիայում ենք` Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»,- Instagram-ում գրել է աստղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Երգչուհին նաեւ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է փառատոնի պրոդյուսերը նրան անակնկալ արել փորձի ընթացքում։ Այն պահին, երբ Սիրուշոն բեմում հայկական ժողովրդական երգ է կատարել, նրան է մոտեցել Լայման եւ գրկել։ Դատելով տեսանյութից՝ երկուսն էլ ուրախ են հանդիպման համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Արդեն հինգերորդ տարին շարունակ Լայմա Վայկուլեն հավաքում է իր ընկերներին։ Արտիստը կազմակերպել է «Ռանդեվու» փառատոնը «Ձինտարի» լեգենդար համերգասրահում։

Երաժշտական ստուգատեսի գլխավոր «հաղթաթուղը» կենդանի ձայնն է։ Բայց ինչպես պարզվել է, ոչ բոլորն են համաձայնում աշխատել առանց ֆոնոգրամայի եւ երգել նվագախմբի նվագակցությամբ։ Լայման ստիպված է լինում համոզել շատերին։



© NEWS.am STYLE