Ռիհաննան վարձակալության է հանձնում Լոս Անջելեսում իր շքեղ առանձնատունը (ֆոտո)

22:17   22 հուլիսի, 2019

Բարբադոսից 31-ամյա երգչուհի Ռիհաննան վարձակալության է հանձնում Լոս Անջելեսում իր շքեղ առաձնատունը։ Աստղային բնակարանում մեկ ամիս ապրելն արժե 35 հազար դոլար։ Այս որոշման պատճառը Ռիհաննայի տեղափոխությունն է Լոնդոն։ Նա այնտեղ է ապրում գրեթե ամբողջ վերջին տարին, հայտնում է American Luxury-ին։

Նշվում է, որ տունը կառուցվել է 2015թ.-ին։ Այն գտնվում է Նիկոլս-Կանյոն շրջանում։ Մակերեսը կազմում է 713 քառակուսի մետր։ Ռիհաննայի մտահղացմամբ՝ դիզայնն արված է սպիտակ չեզոք գունային գամայում։ Նա բնակարանը գնել է 2017թ.-ին։

Հնարավոր է՝ նա, ով բնակություն կհաստատի Hollywood Hills անունով առանձնատանը, նրա շրջանակներից կլինի. ԱՄՆ-ի սովորական բնակիչը չի կարողանա իրեն թույլ տալ այսպիսի վարձակալության վճար տալ։  

«Կամարները, քարե հատակը, բրոնզե ճաղաշարքով սանդուղքները բնակարանը դարձնում են զուսպ եւ շքեղ։ Առանձատանը շեշտը դրված է կերամիկական սալիկներից պատրաստված բուխարու, լուսավոր ճաշասենյակի եւ մարմարե տարրերով շատ մեծ խոհանոցի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։



© NEWS.am STYLE