«Միայն դու գիտես՝ որքան դժվար է եղել քեզ համար եւ որքան դժվար է այժմ». Անահիտ Սիմոնյանի հմայիչ կերպարը

16:45   22 հուլիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։

Երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Երգչուհին սեւ բլուզ է կրում, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել է. «Հիշեցրու քեզ. միայն դու գիտես՝ որքան դժվար է եղել քեզ համար եւ որքան դժվար է այժմ։ Հնարավոր է՝ ոչ ոք չի կարողանա հասկանալ քեզ, բայց դու պետք է հիշես, որ չափից շատ բանի միջով ես անցել՝ հիմա հանձնվելու համար։ Եվ դու պետք է հպարտանաս քեզանով»։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը սիրառատ լուսանկար էր տեղադրել իր ու երաժիշտ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր որդուն։ Անահիտ Սիմոնյանը սեւ հագուտ էր կրում եւ մեղմ շպարով էր։ Կադրին կից նա սրտիկի տեսքով սմայիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE