Բիկինիով Սվետլանա Լոբոդան պարծեցել է կազմվածքով (ֆոտո)

23:16   22 հուլիսի, 2019

Երգչուհի Սվետլանա Լոբոդան երկրպագուներին հիացրել է նոր լուսանկարով, որում պատկերված է ավագ դստեր՝ Եվայի հետ։ Գեղեցիկ սեռի երկու ներկայացուցիչներին էլ պատկերված են զբոսանավի վրա եւ լողազգեստ են կրում։

instagram.com/lobodaofficial

Լոբոդան մարմնագույն բիկինի է կրում եւ արեւային ակնոց, իսկ նրա դուստրը՝ կարմիր լողազգեստ եւ ծղոտե գլխարկ։ «Բարի առավոտ։ Ձեզ արեւի շողեր ենք ուղարկում։ Ինչո՞վ եք զբաղվում այսօր»,- լուսանկարը մեկնաբանել է արտիստը։ Երկրպագուները հիացել են այս լուսանկարով եւ մայրիկին ու դստերը հաճոյախոսություններ են շռայլել։ Երգչուհին նաեւ տեսանյութ է հրապարակել, որում դուստրը պարում է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LOBODA (@lobodaofficial)

Ավելի վաղ Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ Սվետլանա Լոբոդան իրեն ոգեշնչում է նիհարել։ Մաքսիմ Վիտորգանի նախկին կինը խոստովանել է, որ սուպերաստղի» լուսանկարն օգտագործում է որպես մոտիվացիա. «Լոբոդայի լուսանկարը փակցված է իմ սառնարանին։ Եվ ամեն անգամ, երբ ցանկանում են ինչ-որ բան ուտել, որը չի կարելի, նայում եմ նրան։ Դու չես հասկանում՝ ինչ մարմին ունի մարդը»,- ասել է  Քսենիա Սոբչակն Անդրեյ Մակարեւիչի հետ «Смак» YouTube-յան շոուի եթերում։



© NEWS.am STYLE