Արամեի եւ Աննա Թովմասյանի ջերմ լուսանկարը

22:45   22 հուլիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Հմայիչ երգչուհին իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Աստղային զույգը մեղմ գրկախառնված է եւ արեւային ակոց է կրում։ Մեկնաբանություններում Աննա Թովմասյանը սրտիկի տեսքով սմայլիկներ է օգտագործել։

Օրեր առաջ գեղեցիկ զույգը հայտնել էր, որ ընտանիքում համալրում է սպասվում։ Նրանք տեսանյութ էին տեղադրել, որում պատկերված էր՝ ինչպես են իմանում երեխայի սեռի մասին։ «Եվս մեկ հրաշք մեր կյանքում (դիտեք, թե ինչպես են մեզ խաբել)։ Նշեմ, որ ես նույնպես տեղյակ չեմ եղել, թե ինչ սեռ է»,- Instagram-յան էջում գրել էր Աննա Թովմասյանը։



© NEWS.am STYLE