«Ամառային տրամադրություն». Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարը Բարսելոնայից

21:43   22 հուլիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է տեղադրել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում երգչուհին լողազգեստ է կրում եւ թիկնոց։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու վառ շրթներկը։ Երգչուհու ձեքին սուրճի բաժակ է։ «Ամառային տարամադրություն»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Բարսելոնայում։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը ջինսե շրջազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ նույնի գույնի պայուսակն ու արեւային ակնցոը։ Հմայիչ երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերը։

Լուսանկարը՝ @manchvardanyan



© NEWS.am STYLE