«Մի կտոր մաքրություն քաոսի մեջ». Ռիփիի լուսանկարը

19:44   22 հուլիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, կիսվել է նոր, գրավիչ լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին գրեթե շպարված չէ եւ ջուր է ցողում դեմքին։ «Մի կտոր մաքրություն քաոսի մեջ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ դերասանուհին շատ գեղեցիկ է։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին ծաղկային պրինտով երկար զգեստ էր կրում։ Նա վառ շպար էր ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր երկար վզնոցը։ «Բոլորը մի կողմ են գնում, իսկ ես՝ վստահորեն մյուս։ Այպես է եղել միշտ»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE