Քլոե Քարդաշյանն ամերիկուհուն օգնել է նիհարել

10:18   23 հուլիսի, 2019

Քլոե Քարդաշյանն իր հեղինակային շոուի հերոսուհուն օգնել է ազատվել ավելորդ կիլոգրամներից. 47-ամյա միայնակ մայր Էմին հասել է իր երազանքների քաշին։

Աստղը նոր մասնակցին առաջարկել է «Մարմնի վրեժ Քլոե Քարդաշյանի հետ» 12 շաբաթյա կուրսը։ Մարկետինգի գծով տնօրեն Էմին նախագծին եկել է 115 կգ քաշով։ Նիհարելու համար գլխավոր մոտիվացիան նրա 10-ամյա դուստրն է՝ Լիվը։

«Դստերս հետ Disneyland էի գնացել, եւ նա ցանկանում էր, որ մենք միասին «ամերիկյան բլրակներ» նստենք։ Բայց քաշիս պատճառով ինձ թույլ չտվեցին։ Ռիսկ կար, որ խցիկը պարզապես չի պահի ինձ։ Ես այնքան էի ամաչում. դուստրս արտասվում էր, նա ամաչում էր ինձանից։ Այդ ժամանակ ես հասկացա, որ ամեն ինչ փոխելու ժամանակն է»,- իր պատմությունը ներկայացրել է Էմին։

Հերոսուհին խոստովանել է, որ վաղուց է տառապում կոմպուլսիվ շատակերությամբ։ «Երբ քաղցկեղից մահացավ հայրս, ես սկսեցի վիշտն «ուտել»։ Բայց հիմա խոստացել եմ, որ ինձ երբեք ռիսկի գոտում չեմ դնի եւդստերս թույլ չեմ տա բախվել ծնողի կորստի հետ»,- հայտնել է նա։

Քլոե Քարդաշյանն աջակցել է մասնակցին ու նշել, որ հավատում է նրա ուժերին։ «Դա հեշտ ճանապարհ չէ։ Մարմինդ կարծես պայքարում է ինքն իր հետ։ Բայց դու հայելի ես քո դստեր համար եւ օրինակ ես ծառայում նրան։ Իսկ ամենակարեւորը քեզ սիրելն է։ Հիշելը, որ դու սիրո ես արժանի»,- ասել է իրապատում-շոուի աստղը։

Էմին խիստ մարզումներին կուրս է անցել՝ վազք, բռնցքամարտ, ուժային վարժություններ շաբաթվա ընթացքում 3-4 անգամ։ Շոուի մասնակիցը նաեւ ճիշտ է սնվել։ Արդյունքում երեք շաբաթվա ընթացքում նա նիհարել է ավելի քան 20 կիլոգրամով՝ որովայնի հատվածում ազատվելով 60 սանտիմետրից։

Քլոե Քարդաշյանը վերջերս խոստովանել է, որ պատանեկության ամբողջ ընթացքում ավելորդ քաշի խնդիր է ունեցել եւ իր բոլոր քույրերից իրեն համարել է ամենաքիչ գեղեցիկը։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը հղիությունից հետո հաջողվել է ազատվել 14 կիլոգրամից։ Մոդելը հաճախ է անկեղծ հագուստ ընտրում։

Աղբուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE