Ով է հարդարում Մարգարիտա Սիմոնյանի մազերը (վիդեո)

11:11   23 հուլիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր, լրագրող Մարգարիտա Սիմոնյանն, ինչպես հայտնի է, սպասում է երրորդ երեխայի ծնունդին եւ հղիության ամբողջ ընթացքը ձգտում է առավելագույնս հանգիստ անցկացնել։ Նա ձգտում չափից շատ չծանրաբեռնվել աշխավատայրում, իսկ այժմ մեկնել է հանգստի հայրենի Ադլեր, որտեղից պարբերաբար համեղ ճաշատեսակների ու գեղեցիկ պատկերների լուսանկարներ է տեղադրում։

Օրերս նա հետեւորդներին գրգռել է ադլերյան ձեւով հարդարված սեղանով. «Ադլերյան շքեղություն. քաղցր լոլիկ, կանաչի, անալի սուլուգունի, որը չես գտնի Մոսկվայում, իսկ գլխավորը՝ թարմ տափակաձուկ, բարաբուլկա եւ իմ ամենասիրելի ձուկը՝ սարգան. ամենը հենց ձկնորսներից»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Եվ իհարկե, նա շատ ժամանակ է հատկացնում հարազատների ու երեխաների հետ շփմանը, որոնք նույնպես վայելում են ամառային, ծովային հանգիստը։ Իսկ այդ ամենի ընթացքում հասցնում են նաեւ հարդարել մայրիկի մազերը։ «Իմ սիրելի վարսահարդարները՝ քույրս ու դուստրս»,- տեսանյութը մակագրել է Սիմոնյանը… դրանում նա նստած է աթոռին, իսկ քույրն ու դուստրը հարդարում են մազերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Ի դեպ, օրերս RT-ի գլխավոր խմբագիրն Instagram-ում պատմել է՝ ով իր ամենաիդեալական տղամարդը։ Իհարկե, ամուսնուց՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանից հետո։



© NEWS.am STYLE