Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը

10:49   23 հուլիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա ջինսե բաճկոն է կրում եւ վառ շպարով է. վարդագույն շրթներկով ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ նա լուսանկար էր տեղադրել որդու հետ, որն օրեր առաջ նշել էր ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ Ալեքսանդր»,- մեկնաբանություններում գրել էր Շողեր Թովմասյանը։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում էր. նա սպիտակ, խորը դեկոլտեով հագուստ էր ընտրել, որը զարդարված էր սեւ գոտիով։ Կերպարն ամբողջացնում էին ցածրակրունկ կոշիկներն ու վառ շպարը։

Լուսանկարը՝ Astghik Mirakyan



© NEWS.am STYLE