«Նոր հայեր»-ի արկածները Ճապոնիայում (ֆոտո)

12:14   23 հուլիսի, 2019

Ինչպես հայտնի է, Ուրախների եւ հնարամիտների «Նոր հայեր» թիմը յուրաքանչյուր տարի համատեղ հանգիստ է անցկացնում որեւէ երկրում։

Ճանապարհորդությունը կազմակերպում է Comedy Club Production-ի հիմնադիր, «Գազպրոմ մեդիա, ժամանցային հեռուստաալիքներ» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Ջանիբեկյանը։ Նախորդ տարի նրանք մեկնել էին Տանզանիա, իսկ այս տարի հավաքվել են Ճապոնիայում։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուսանկարներ են հայտնվել, ըստ ամենայնի, բավական հետաքրքրաշարժ ճանապարհորդությունից։

Ի դեպ, լուսանկարներում ակնհայտորեն նկատվում է Գարիկ Մարտիրոսյանի բացակայությունը, որն, ըստ ամենայնի, Իտալիան գերադասում է ծագող արեւի երկրից, ուր մեկնել է կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ։



© NEWS.am STYLE