Իրինա Շեյքը կարմիր կարճ զգեստով դստեր հետ զբոսնել է Նյու Յորքում

12:43   23 հուլիսի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը վառ հագուստ է ընտրել Նյու Յորքում զբոսանքի համար։ Թոփ մոդելը ցույց է տվել գայթակղիչ զգեստի ու բրուտալ սպորտային կոշիկների համադրությունը։

44-ամյա Բրեդլի Քուփերի նախկին սիրելին զբոսնել է դստեր եւ մոր հետ։ Նա կարմիր, կիպ զգեստ է կրել եւ սեւ սպորտային կոշիկներ։ Ռուս մոդելի կերպարն ամբողջացնում էին սեւ գլխարկն ու արեւային ակնոցը։

Շեյքը ձգտում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել դստեր հետ։ Պապարացիները հաճախ են Իրինային ու Լեային ֆիքսում զբոսանքի ընթացքում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Harper’s Bazaar, Legion-Media



© NEWS.am STYLE