«Ինչպես է պետք սնվել ծովափ մեկնելիս». Լիլիթ Բաբասյան

15:16   23 հուլիսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, անդրադարձել է այս շրջանում գիրանալ չցանկացողներին հետաքրքրող հարցերից մեկին՝ ինչպես սնվել ծովափ մեկնելիս։

«Աղջիկներ, ինձ հաճախ հարցնում եք, թե ինչպես է պետք սնվել ծովափ մեկնելիս։ Անպայման սնվեք օրը 3-4 անգամ։



Եվ այսպես. շատ ջուր խմեք, սակայն հյութեր խմելը ցանկալի չէ։ Նախաճաշ - խյուս (կաշա), կարելի է նույնիսկ կաթով + մրգեր, կամ ձվածեղ, կամ խաշած ձու։ Մինչեւ 14։00 կրկին միրգ կերեք։ Ճաշին կարող եք ուտել ձավարեղեն եւ բանջարեղեն, միս, ձուկ, ծովամթերք։ Ընթրիքին շատ բանջարեղեն եւ միս կերեք։ Ահա այսպես դուք կարող եք շատ կիլոգրամներ չհավաքել հանգստի ժամանակ»,- իր միկրոբլոգում գրել է նա։

Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր տեղադրել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառված էր։ Լիլիթը կրում էր սեւ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Նա կադրին կից մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգերում նշել էր սիրտ խորհրդանիշը։



© NEWS.am STYLE