Էլզա Հոսկը սեքսուալ լողազգեստով ֆոտոշարք է կազմակերպել օվկիանոսի ափին

16:41   23 հուլիսի, 2019

30-ամյա Էլզա Հոսկը կիսվել է նոր, կրքոտ ֆոտոշարքի լուսանկարներով։ Աստղը սեքսուալ լողազգեստով լուսանկարվել է օվկիանոսի ափին։ Շվեդ թոփ-մոդելը մեկնել է Բերմուդյան կղզիներ՝ մասնակցելու Revolve նորաձեւության ապրանքանիշի նոր գովազդային արշավի նկարահանմանը։ Էլզան սեւ լողազգեստ է կրել, որը խորը լանջաբացվածք ունի եւ մեջքի հատվածում կապվում է թելերով։

Victoria’s Secret-ի «հրեշտակը» նորաձեւ կերպարն ամբողջացրել է ոսկեգույն թեւնոցով եւ խոշոր ականջօղերով։ Թոփ մոդելը կապել է մազերն ու ցուցադրել գեղեցիկ ուսերը։ Հոսկը նյուդ երանգի դիմահարդարում է ընտրել՝ մի փոքր շեշտադրվելով աչքերը։ «Գտիր ինձ այստեղ»,- լուսանկարները մեկնաբանել է նա։

Գեղեցկուհուն աջակցել են նրա գործընկերները՝ Օլիվիա Կալպոն եւ Ժասմին Սանդերսը։ Նրանք հավանել են լուսանկարներն եւ հիացական մեկնաբանություններ գրել։ «Փոքրիկ, դու միլիոնի տեսք ունես»,- գրել է Կալպոն։ «Ահա իդեալական կերպար յուրաքանչյուր աղջկա համար»,- հաճոյախոսություն է արել Սանդերսը։

Վերջերս Հոսկը, որը նախկինում պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է եղել, պատմել է իր սիրելի մարզումների մասին։ Շվեդ մոդելը խոստովանել է, որ սիրում է ուժային վարժություններ։ «Ես սիրել եմ բռնցքամարտը։ Դե իհարկե, իմ սիրելի բասկետբոլը ոչ մի տեղ չի անհետացել։ Այնպես որ ես ձգտում եմ համատեղել դրանք»,- իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները բացահայտել է աստղը։ Էլզան հավաստիացրել է, որ սպորտի երկրպագու չէ։ «Պետք է խոստովանեմ, որ ես այն մարդկանցից չեմ, որոնք ամեն օր մարզասրահ են գնում։ Ես տարբեր բաներ են փրձում, հակառակ դեպքում ձանձրանում եմ»,- նշել է նա։

Հոսկը Victoria’s Secret-ի «հրեշտակ» է դարձել 2015թ.-ին։ Հուլիսի սկզբին մոդելն արդեն իսկ պարծենում էր կազմվածքով՝ գայթակղիչ բիկինիով լուսանկարներ հրապարակելով հանգստից։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE