«Հարի Փոթեր» եւ ոչ միայն. Դենիել Ռեդքլիֆը նշում է 30-ամյակը

18:04   23 հուլիսի, 2019

Բրիտանացի հայտնի դերասան, «Հարի Փոթեր» ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆն այսօր՝ հուլիսի 23-ին, նշում է ծննդյան 30-ամյակը:

Ռեդքլիֆի դերասանական կարիերան սկսվել է «Դեւիդ Կոպերֆիլդ» ֆիլմից, սակայն հանրության շրջանում ճանաչումը դերասանին ժպտաց, երբ նա հանդես եկավ փոքրիկ, բայց խելացի կախարդ Հարի Փոթերի դերում: Շատերը Դենիելին շարունակում են ասոցացնել համանուն ֆիլմում իր լեգենդար կերպարի հետ, սակայն դերասանը վաղուց արդեն մեծացել է, եւ հասցրել այլ կերպարներում էլ հանդես գալ:

2010 թ-ին Դենիելը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածություն է ունեցել, սակայն այն կարողացել է հաղթահարել: Դերասանը նաեւ հայտնել է, որ աթեիստ է եւ հպարտանում է իր հրեական արմատներով:

Ինչ վերաբերում է Ռեդքլիֆի անձնական կյանքին, որոշ շշուկների համաձայն՝ 2012 թ-ին նա հանդիպում էր ռեժիսոր Ռոզի Քոքերի օգնականի հետ: 2014 թ-ին լուրեր տարածվեցին նրանց նշանադրության վերաբերյալ, սակայն աղջկա հայրը ժխտեց դրանք: 

Եթե դեռ չեք հասցրել բացահայտել Ռեդքլիֆի մասնակցությամբ այլ ֆիլմեր, բացի «Հարի Փոթերից» եւ շարունակում եք նրան կոչել հայտնի հերոսի անունով, հատուկ ձեզ համար առանձնացրել ենք 5 ֆիլմ, որոնք կօգնեն դերասանին ճանաչել նորովի:

«Ջունգլի»/Jungle

«Սպանիր քո սիրելիներին»/Kill Your Darlings

«Կոտոշներ»/Horns

«Սեւազգեստ կինը»/The Woman in Black

«Ի՞նչ, եթե»/The F Word/What if?

Լուսանկարը՝ The Times



© NEWS.am STYLE