Հայկական ընտանիքի հայր Դուեյն Ջոնսոնը ընկերոջն ամոթանք է տվել 6-ամյա դստեր հետ զառիթափից թռիչքի համար

15:59   23 հուլիսի, 2019

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող, մոդել Ժիզել Բունդհենի ամուսին Թոմ Բրեդին Instagram-ում տեսանյութ է հրապարակում, որում վեցամյա դստեր հետ զառիթափից նետվում է ջուրը։ Ֆուտբոլիստը լուրջ քննադատության է ենթարկվել. օգտատերերը նրան խելագար են անվանել, իսկ քայլը՝ հիմարություն։

Жизель Бундхен на отдыхе с семьей

Մարզիկն արձակուրդներն անց է կացրել Կոստա Ռիկայում երեխաների ու կնոջ հետ։ Նա էքստրիմի ցանկություն է ունեցել։ Տոմ Բրեդին եւ նրա դուստրը՝ Վիվյենը, որոշել են ժայռից նետվել ջուրը։ Սակայն վերջին պահին աղջիկը վախեցել է ու հապաղել թռիչքից առաջ։ Այդ ժամանակ նրա հայրն արդեն ցատկել էր տեղից։ Քանի որ նրանք ձեռք ձեռքի էին տվել, փոքրիկը նետվել է հոր ետեւից՝ հրաշքով չտուժելով ընկնելու ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tom Brady (@tombrady)

«Եթե Վիվին անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, հաստատ դա չի լինի համաժամանակյա ցատկում։ Բայց հայրիկը նրան միշտ ամենաբարձր միավորը կտա»,- գրել է 41-ամյա մարզիկը։ Օգտատերերին զարմացրել է նրա անհոգությունը, որը ռիսկի է ենթարկել երեխայի կյանքը։

Դերասան Դուեյն Ջոնսոնը, որը երեք դուստր ունի, եւս չի աջակցել ընկերոջն այս հարցում։ «Լսիր, Թոմ, ես միշտ հավատացել եմ քո ուժերին՝ որպես իսկական տղամարդ, ընկեր, խաղացող եւ հայր։ Բայց սա... Այս տեսանյութը սարսափեցրել է ինձ»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։

Լուսանկարները՝ Getty, Legion-media



© NEWS.am STYLE