Կիանու Ռիվզը երկրպագուներին հիացրել է հերթական սրտառուչ քայլով

19:36   23 հուլիսի, 2019

Դերասան Կիանու Ռիվզը հերթական անգամ բարի արարքով գրավել է համացանղը, հայտնում է CNN-ը։ Դերասանը սցենարիստ Էդ Սոլոմոնի հետ ուղեւորվելիս է եղել «Բիլ եւ Թեդ 3» ֆիլմի նկարահանումներին, երբ ուշադրություն է դարձրել, որ տներից մեկի մարգագետնին առկա է «Դու ցնցող ես» գրությունը։

Картинки по запросу Keanu Reeves gif

Այս արտահայտությունը վերջերս մեմ է դարձել եւ անուղղակիորեն կապված է Ռիվզի հետ։ Տեսնելով գրությունը՝ դերասանը դուրս է եկել մեքենայից, դրա վրա թողել իր ստորագրությունը, լուսանկարվել երկրպագուի հետ, ինչպես նաեւ գրել. «Սթեյսի, այդ դու ես ցնցող»։

Դերասանը շփվել է Հանթի հետ, լուսանկարվել նրա ու որդիների հետ։ Երկրպագուն նշել է, որ ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ Ռիվզը լավ մարդ է ու մեծ սիրտ ունի։ «Ամեն դեպքում, ես այդպես եմ մտածում նրա հետ մի քանի րոպե շփումից հետո»,- հավելել է նա։

Սցենարիստ Էդ Սոլոմոնը տեղի ունեղածի մասին կարճ պատմել է Twitter-ի իր էջում։ Մեկնաբանություններում օգտատերերը հիացել են դերասանով եւ հարց հնչեցրել՝ արդյոք նա կարող է ավելի իդեալական լինել։



© NEWS.am STYLE